-
22.12.2017|
18:22
«Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպությունը Տավուշի մարզի դպրոցներում իրականացրել է «Անվտանգ սնունդ՝ առողջ սերունդ» ծրագիրը։
-
22.12.2017|
18:20
Նախարարը վստահեցրեց, որ միտում չունեն գրողին վնասելու: Նրա ձևակերպմամբ՝ գրողին վնասելը այն է, ինչ տեսել են գրքի ՊՈԱԿ-ի պահեստում, որտեղ տասնյակ հրատարակված գրքեր բաց երկնքի, անձրևի տակ ծռմռվել են և սպասում են իրենց գրադարակներին:
-
22.12.2017|
12:48
Երևանը գերհագեցած է մշակութային իրադարձություններով՝ ի տարբերություն մարզերի: Մշակույթի նախարարությունը այդ ուղղությամբ մշակել է մի քանի ծրագիր։ Դրանցից մեկը «Մշակութային կանգառն» է, որի շրջանակում բոլոր մշակութային պետական հանգույցները տարվա ընթացքում 426 մշակութային «կանգառ» են ունեցել մարզերում՝ ներկայացումներով, համերգային ծրագրերով, կինոցուցադրություններով և այլն:
-
22.12.2017|
12:46
Հայաստանի գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ զրուցել ենք գրական դաշտում առկա խնդիրների մասին: Հարցադրումները տարբեր են՝ ինչպե՞ս է գնահատվում գրողը մեր օրերում, ինչու՞ գիրքը չի հասնում ընթերցողին, ո՞րն է լավ կամ վատ գրականության չափորոշիչը, ո՞ր կետում է սկսվում ու ավարտվում պետության հոգածությունը:
-
22.12.2017|
12:40
2017 թ. դեկտեմբերի 15-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց միության 85-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես: Երկու հարկերում ներկայացված էին կերպարվեստի տարբեր ճյուղեր` գեղանկար, քանդակ, տարբեր նյութերով արված գրաֆիկական աշխատանքներ, կիրառական արվեստի նմուշներ: Ցուցադրված էին տարբեր սերունդների ներկայացուցիչների ստեղծագործություններ:
-
22.12.2017|
12:12
Դեկտեմբերի 15-ին Հայաստանի նկարիչների միությունում կրկնակի տոն էր. միության կազմավորման 85-ամյակի կապակցությամբ բացվեց հանրապետական հոբելյանական ցուցահանդեսը, և ՀՆՄ անդամներին հանձնվեցին «Հայաստանի նկարիչների միություն. 85-ամյակ» շքեղ պատկերագրքերը: Այս նշանավոր իրադարձությունների առիթով ցուցասրահում զրուցեցի ՀՆՄ նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻ և քարտուղար ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԻ հետ:
-
22.12.2017|
12:07
Ստորև ներկայացնում եմ մի հատված այդ հուշագրությունից` կատարելով որոշ խմբագրումներ, որն ուշագրավ պատկերացում է տալիս թիֆլիսահայոց մասին:
-
22.12.2017|
12:00
«Իրատեսի» հյուրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆՆ է: Հանդիպման առիթը օրեր առաջ մայր թատրոնում կայացած հերթական պրեմիերան է՝ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» երկի հենքով:
-
22.12.2017|
11:57
Օրերս մայր թատրոնի բեմում Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» կատակերգության պրեմիերան էր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի բեմադրությամբ, որն ընդունվեց շռնդալից ծափողջույններով:
-
22.12.2017|
11:04
Միկոյան գործչի շուրջ խոսակցությունները թեժացան, երբ Երևանի ավագանին որոշում էր կայացրել Երևանում նրա արձանը կանգնեցնելու մասին: Անհիմն ու անպատասխանատու որոշում է և, հուսով եմ, որ այն չի իրականանա: